Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Նիկոլայ Երկրորդ ցարի հրամանով բացվեց ռուս-թուրքական սահմանը, և 375 հազար հայ փրկվեց մահից

Նիկոլայ Երկրորդ ցարի հրամանով բացվեց ռուս-թուրքական սահմանը, և 375 հազար հայ փրկվեց մահից
28.04.2025 | 10:17

1915 թվականին, Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության ժամանակ, Նիկոլայ Երկրորդ ցարի անձնական հրամանով բացվեց ռուս-թուրքական սահմանը, որի արդյունքում 375 հազար հայ փրկվեց մահից:

Գ. Տեր-Մարգարյանը, խոսելով թուրքերի սարսափելի ոճրագործության մասին, գրել է. «Սահմանին, բաց երկնքի տակ, շատ սեղաններ կային, որոնց դիմաց ռուս պաշտոնյաները, առանց որևէ թղթաբանության, ընդունում էին հայ փախստականներին, յուրաքանչյուր ընտանիքի անդամին տալով մեկ ցարական ռուբլի և հատուկ փաստաթուղթ, որը նրանց իրավունք էր տալիս ամբողջ տարվա ընթացքում ազատորեն բնակություն հաստատել ռուսական կայսրությունում՝ անվճար օգտվելով տրանսպորտային բոլոր միջոցներից:

Հենց այնտեղ կազմակերպվեցին դաշտային խոհանոցներ՝ քաղցած մարդկանց կերակրումը և կարիքավորներին հագուստի բաշխումը կազմակերպելու համար: Ռուս բժիշկներն ու բուժքույրերը դեղեր էին բաժանում և շտապ օգնություն էին ցուցաբերում հիվանդներին, վիրավորներին և հղի կանանց: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ավելի քան 350 հազար հայեր Թուրքիայից այն ժամանակ անցան սահմանով և ապաստան ու փրկություն գտան Ռուսաստանում»:

2015-ի հոկտեմբերի վերջին, այդ կապակցությամբ, Մոսկվայի հայկական թանգարանի տարածքում բացվեց կայսր Նիկոլայ II- ի հուշարձանը:

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4839

Մեկնաբանություններ